Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի որդին՝ Նիկա Ալասանիան, 72 այլ զորակոչիկների հետ սեպտեմբերի 17-ին զինվորական երդում է տվել։ Արարողությունը կայացել է Թբիլիսիից ոչ հեռու գտնվող «Կրցանիսի» ազգային ուսումնական կենտրոնում, հայտնում է newsgeorgia.ru-ն։
Ինչպես նշել է նախարարը, իր որդին ծառայության է մեկնել սեփական ցանկությամբ։ «Այսօր Նիկան դարձավ մեր Զինված ուժերի մեծ ընտանիքի անդամը։ 72 նորակոչիկների հետ նա երդում է տվել և սկսել նոր, յուրահատուկ կյանք։ Ես ուրախ եմ, որ այդ որոշումը նա ինքնուրույն է ընդունել»,- նշել է Ալասանիան։
Պաշտպանության նախարարը երդման արարողությանը ներկա է գտնվել կնոջ հետ։