Փոկա գյուղից Այվազյան Վարուժանի երիտասարդ ընտանիքը չի կարող վճարել կոմունալ ծախսերը:
Վարուժանի ընտանիքը չի օգտվել կառավարության կողմից բնական գազի ծախսի դիմաց տրամադրված պետական սուբսիդիայից:
Վարուժան Այվազյանը խնդիրը բարձրաձայնելու նպատակով դիմել է NOR ռադիոկայանին : Վարուժանի Այվազյանի ընտանիքում ապրում է 4 հոգի՝ ինքը, կինը և երկու անչափահաս երեխան: Նա պատմում է, որ արդեն մի քանի տարի է ձմռանը տունը ջեռուցում էին գազով: Մինչ այժմ ընտանիքը կարողացել է վճարել կոմունալները և երբևէ խնդիրներ չեն եղել, քանի որ Վարուժանը մեկնել է արտագնա աշխատանքի Ռուսաստան և կարողացել է հոգալ ընտանիքի հոգսերը: Նույնիսկ այն գումարը, որը Վարուժանը պահել էր Ռուսաստան մեկնելու տոմսի համար, դա ևս ծախսել են:
Արտակարգ իրավիճակի և կորոնավիրուսային համաճարակի պատճառով Վարուժանը չգիտի, թե ինչպես գումար վաստակել տանը նստած: Նա սպասում է սահմանների բացմանը, որպեսզի գնա Ռուսաստան աշխատելու:
՛՛Մեզ մոտ դեռ ձմեռ է, ցուրտ է, միայն կոմունալ ծառայությունների համար մենք պետք է վճարենք 400 լարի, բայց որտեղից կարող եմ գումար վաստակել, եթե ես ոչ մի տեղ չեմ աշխատում: Չի թույլատրվում դուրս գալ, ին՞չ պետք է անենք, ինչպե՞ս ապրենք: Ես նախկինում աշխատում էի, փող ունեինք՛՛,-ասում է Վարուժանը: