Վրացի կալանավորը 2 համաշխարհային ռեկորդ է սահմանել

Վրացի կալանավորը 2 համաշխարհային ռեկորդ է սահմանել

 

Երկու համաշխարհային ռեկորդ է սահմանել վրացի կալանավոր Կուկուրի Սալբիշվիլին, ում անունը նախկինում արդեն գրանցվել է Ասիայի Ռեկորդների գրքում, գրում է newsgeorgia.ru-ն։

Սալբիշվիլին 25 հրում վարժություն է արել մեկ մատի վրա և 42 հրում՝ յոգայի «Բակասանա» դիրքում։ Առաջինի դեպքում կալանավորը լավացրել է իր նախկին ռեկորդը, այն ժամանակ նա արել էր 17 հրում։ Այդ ձեռքբերումը գրանցվել է Ասիայի Ռեկորդների գրքում։

2013-ին Սալբիշվիլին կրկին ռեկորդ է սահմանել՝ 49 հրում վարժություն անելով 2 մատի վրա մեկ րոպեի ընթացքում։



Opinion, pooling and voting