Մանկավարժ Կիրակոսյան Հերբերտը ծնվել է Դիլիֆ գյուղում 1939թ.:
Դպրոցն ավարտելուց հետո ծառայել է խորհրդային բանակում: Բանակից հետո աշխատանքի է անցել Դիլիֆի դպրոցում, որտեղ շուրջ 40 տարի դասավանդել է հայոց լեզու:
Այսօր արդեն 22 տարի է Հերբերտ Կիրակոսյանը չի աշխատում դպրոցում: Ինչ անցել է թոշակային տարիքի, նա վարում է տնային տնտեսություն: Մեզ հետ զրույցում 81-ամյա տղամարդը նշում է, որ չի հոգնում աշխատելուց՝ ասելով. «Ով աշխատում է, նա գոյություն ունի»:
40 տարվա աշխատանքային փորձ ունեցող մանկավարժը հիշում է աշակերտների և դպրոցի հետ կապված հետաքրքիր պահեր իր աշխատանքային տարիներից և երախտապարտ է այն աշակերտներին, ովքեր գնահատում են մանկավարժի գործը:
Հերբերտ Կիրակոսյանը նաև նշում է, որ իր աշխատած տարիներին մանկավարժի աշխատանքը մի այլ զգացողություն էր, իսկ այժմ աշակերտների մոտ էլ նախկին հետաքրքրությունը չկա:
Հերբերտ Կիրակոսյանը ունի 4 որդի, 3 դուստր, 14 թոռ և 6 ծոռ:
Նյութի մանրամասները դիտեք լուսանկարներում և աուդիո նյութում.