Ապրիլի 30-ին Նինոծմինդայի սակրեբուլոյում քննարկվեց և ընդունվեց 4 հարց:
Առաջին հարցը վերաբերում էր 2020թ. մունիցիպալ բյուջեում մասնակի փոփոխություններ կատարելուն:
Երկրորդ հարցը վերաբերում էր 2019թ. բյուջեի կատարողականի տարեկան հաշվետվության հաստատմանը:
Երրորդ հարցը վերաբերում էր ՛՛Օգնություն գյուղին՛՛ ծրագրի շրջանակներում շինաշխատանքների նախագծերի հաստատմանը:
Չորրորդ հարցը վերաբերում էր Նինոծմինդայի սակրեբուլոյի «Եվրոպական Վրաստան» կուսակցության պատգամավոր Արայիկ Բդոյանի փոխարեն Վարազդատ Արզումանյանի պատգամավորական լիազորությունների ճանաչմանը:
Նշենք, որ Նախկին պատգավոր Արայիկ Բդոյանը սեփական դիմումի համաձայն վայր է դրել պատգամավորի մանդատը: