Վրաստանի կառավարությունը հաստատել է մեսխեթցիների հայրենադարձության ռազմավարությունը: Չորեքշաբթի Թբիլիսիում հրապարակված փաստաթղթում տրված են ընդհանուր առաջարկությունները, որոնք վերաբերում են անցած դարի 40-ական թթ. արտաքսված մեսխեթցիների վերադարձմանը եւ վերջիններիս ինտեգրմանը վրացական հասարակությանը:
Բացի այդ, կառավարությունը նախատեսում է ծրագրի մշակում, որտեղ կներկայացվեն հայրենադարձության արդեն որոշակի մեխանիզմներ, գործողություններ եւ ընթացակարգեր: Ինչպես նշվում է ռազմարության մեջ, մեսխեթցիների հայրենադարձումը նախատեսում է նրանց առավելագույն տեղեկացվածություն եւ հարմարեցում նոր իրավական դաշտին, հաղորդում է «Վրաստան – On-line»-ը:
Կառավարությունը մտադիր է հայրենադարձների համար վրացական լեզվի ուսումնասիրության դասընթացներ կազմակերպել:
Բոլոր նշված միջոցառումները կիրականցվեն դոնորների ֆնանսական աջակցությամբ: 1999թ., Եվրպայի Խորհրդին անդամակցելիս, Վրաստանը պարտավորվել էր հայրենիք վերադարձնել ստալինյան ռեժիմի տարիներին արտաքսված Սամցխե-Ջավախքի մեսխեթցիներին: NEWS.am