Նինոծմինդա քաղաքի Մարջանիշվիլի փողոցից Եսոյանների ընտանիքը դիմել էր NOR ռադիոկայանին անհանգստություն հայտնելով, որ իրենց փողոցում բնակիչները այրում են խոտի մնացորդները և կեղտոտում օդը: Խնդիրն այն է, որ որոշ բնակիչները խոտի մնացորդները վերացնելու նպատակով այրում են դրանք, ինչի հետևանքով առաջացած ծուխը կեղտոտում է շրջապատի օդը և տհաճություն պարգևում հարևան բնակիչներին:
Հարևան տներից մեկի բնակիչ Ամբրոս Եսոյանը նշում է, որ անհնար է դուրս գալ տնից կամ դուռ ու լուսամուտ բացել: Նա նշում է, որ այս վիճակը արդեն մի քանի ամսվա պատմություն ունի և ամիսներ շարունակ չեն կարող մաքուր օդ շնչել դրսում:
Կանայք էլ բողոքում են, որ դրսում չեն կարող սպիտակեղեն չորացնել, քանի որ սպիտակեղենից ծխի տհաճ հոտ է գալիս:
Եսոյանների ընտանիքը կոչ է անում այլևս խոտի մնացորդները չայրել տներին մեձակա հողամասերում, քանի որ դա վնաս է պատճառում և մարդկանց առողջությանը և բնությանը և եթե շարունակեն այրել, իրենք պատրաստ են զանգահարել թեժ գիծ:
Նյութի մանրամասները լսեք աուդիո ձայնագրության մեջ.