Բնակիչները անբարեխիղճ վերաբերմունք են ցուցաբերում աղբարկղերի նկատմամբ

Բնակիչները անբարեխիղճ վերաբերմունք են ցուցաբերում աղբարկղերի նկատմամբ

Արդեն մի քանի օր է Կարլ Մարքս փողոցի բնակիչները մնացել են առանց աղբարկղերի:

Արդեն մի քանի անգամ գրանցվել է աղբարկղերի այրման և կոտրման դեպքեր: Մի քանի աղբարկղեր էլ շրջված վիճակում են կամ անիվներն են գողացել:

Սա անբարեխիղճ բնակիչների կողմից մունիցիպալ գույքի վնասման հերթական դրսևորումներից մեկն է: Բնակիչների անփույթ վերաբերմունքի հետևանքով այրվել էր Կարլ Մարքս նրբանցքում գտնվող պլաստիկ աղբարկղը:

Երբ մեր նկարահանող խումբը Կարլ Մարքս փողոցում էր, փողոցի շատ բնակիչներ չցանկացան հարցազրույց տալ, շատերն էլ նշեցին, որ տարվա այս սեզոնին իրենք շատ աղբ չեն ունենում:

Բնակչուհիներից մեկն էլ նշեց, որ փողոցում տները շատ են, միայն երեխաների թիվը 28 է: Շատ բնակիչներ էլ նշեցին, որ աղբը նետում են հարևան փողոցի աղբարկղեր աղբարկղ չլինելու պատճառով: Նրանք Կոմունալ ծառայության աշխատանքից գոհ են՝ նշելով որ աղբատարը ամեն օր տանում էր աղբը:

Նինոծմինդայի քաղաքապետարանը այս տարի ձեռք է բերելու թվով 100 մետաղյա աղբարկղեր: Ինչպես նշեց Կոմունալ ծառայության ղեկավար Մելս Մնացականյանը, աղբարկղերի պակաս դեռևս զգացվում է քաղաքում և գյուղերում, բացի այդ բոլոր պլաստիկե աղբարկղերը փոխարինվելու են մետաղյա աղբարկղերով, իսկ ինչ վերաբերում է հներին, ապա դրանք վերանորոգվում են:

Մանրամասները լսեք նյութում.

Radio NOR · Пренебреженное отношение жителей к мусорным бакам