
Ինչպես Նինոծմինդայի շրջանի այնպես էլ գյուղերի բնակիչները ավելի ու ավելի հաճախակի են դիմում NOR ռադիոյին՝ կարանտինի և կորոնավիրուսի վերաբերյալ բողոքներով:
Հեշտիայի բնակիչներից մեկը մեզ հետ զրույցում պատմեց. «Ոչ մեկը չի հարցնում թե ինչպիսին է գյուղացու կյանքը այսօր, կարելի է ասել լրիվությամբ անուշադրության է մատնված: Արտակարգ իրավիճակի ծանր պայմաններին համատեղ գյուղացու հոգսը կրկնապատկվում է, վար ու ցանքսի սեզոնը բացվել է, մարդկանց ձեռքին ընդհանրապես գումար չկա որպեսզի տեխնիկայի, պարարտանյութի եւ մնացած ծախսերը հոգան: Ճանապարհները անորոշ ժամանակով փակված են, ոչ մեկը չի կարող գնալ արտագնա աշխատանքի: Ի՞նչպես վարվի գյուղացին, եթե այսօր ոչ մի բան չցանի ի՞նչ է լինելու աշնանը: Վրաստանը պարարտանյութի արտադրություն ունի, թող գոնե մեկ կամ երկու պարկ ամեն տանը հատկացնեն՝ գարնան ցանքսի համար: Ապրանքների գները բարձրացել են, աշխատանք չկա, ճանապարհ չկա, գոնե մի բանով թող օգնեն գյուղացուն»:
Մանրամասների մասին լսեք ձայնագրությունում.