Վրաստանն ավելացնում է ռազմական բյուջեն՝ ՆԱՏՕ-ի կենտրոն ստեղծելու համար, հայտնում է «Ռոսսիյսկայա գազետա»-ն՝ վրացական «Իմեդի» հեռուստաընկերությանը հղումով:
Ըստ աղբյուրի՝ Վրաստանի ՊՆ-ն 2014-ին իր բյուջեն կհասցնի 72 մլն լարիի՝ 42 մլն ԱՄՆ դոլարի:
Վրացական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ ռազմական բյուջեի ավելացման անհրաժեշտություն կա այդ երկրում ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոնի ստեղծումով պայմանավորված: Սա հաստատվել էր Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ:
Կենտրոնը հնարավոր է տեղակայվի Թբիլիսիից արևելք ՊՆ-ի հենակետում, որում մինչև 2000-ականների սկիզբ ռուսական զորամաս էր տեղակայված:
ՆԱՏՕ-ի հետ համաձայնությամբ՝ Դաշինքը կվերազինի նաև վրացական ռազմաօդային ուժերը, ինչի համար նոր ծախսեր հարկավոր կլինեն:
Լուրեր Հայաստանից – Թերթ.am