Գրանտ փիղն ուշքի է եկել վիրահատությունից հետո

Գրանտ փիղն ուշքի է եկել վիրահատությունից հետո

Գրանտ փիղը, որը երեկ վիրահատվել էր Թբիլիսիի կենդանաբանական այգում, ուշ երեկոյան ուշքի է եկել։ Մինչ այդ մասնագետները մի քանի ժամ փորձել են անզգայացումից դուրս բերել կենդանուն, որի կոտրված ժանիքն էին հեռացրել, հայտնում է newsgeorgia.ru-ն։

Ժանիքների հեռացման վիրահատությունը բավականին բարդ և լարված գործընթաց է, որը տասնյակ մարդու մասնակցություն է պահանջում։ Մեկ ժանիքի հեռացումը մի քանի ժամ է տևում, իսկ նման մեծ կենդանու անզգայացման տակ երկարատև գտնվելը բավականին ռիսկային է։

Այգու վարչակազմի հաղորդմամբ՝ ժանիքի հետ բժիշկները հեռացրել են քարեր, մանրախիճ, ավազ և հսկայական կիստա, որը եղել է թարախակալման աղբյուր օրգանիզմում և վարակների տարածման պատճառ։ Երկրորդ ժանիքը հեռացնել չի հաջողվել։ Գրանտ փղին, հավանաբար, կպահանջվի 2-րդ վիրահատությունը։



Opinion, pooling and voting