Նինոծմինդայի երիտասարդ կամավորների նախաձեռնությունը

Նինոծմինդայի երիտասարդ կամավորների նախաձեռնությունը

Նինոծմինդայում կամավորների բարեգործական խումբը ձևավորել են երիտասարդներ` Բորիս Մզիկյանը, Գարիկ Բդոյանն ու Իշխան Սարգսյանը: Նախաձեռնության նպատակն է օգնության ձեռք մեկնել սոցիալապես անապահով ընտանիքներին, հատկապես երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակի պայմաններում:

Բորիս Մզիկյանը մեզ հետ հեռախոսազրույցում պատմեց. «Մենք որոշեցինք մարդկանց օգնել եւ ձեռք մեկնել այս դժվար եւ ծանր ժամանակահատվածում եւ ինչ-որ կերպ թեթևացնել նրանց հոգսերը։ Ներկա պահին հավաքվել է մոտ 200 – 300 լարի գումար: Իմացել ենք որ մեր շրջանում կա 35 -ից ավելի սոցիալապես անապահով ընտանիք։ Նինոծմինդայի քաղաքապետարանից կվերցնենք այդ կարիքավոր ընտանիքների տվյալներն ու ըստ այդ տվյալների կաշխատենք օգնություն ցուցաբերել, ճիշտ է բոլորին չենք կարող միանգամից օգնել, բայց առաջնային նպատակն է գոնե ձեռք մեկնել ամենակարիքավոր 10 ընտանիքներին: Օգնությունը լինելու է սննդամթերքի տեսքով: Այս ծրագիրը շարունակական բնույթ է ունենալու աշխարհում ստեղծված պանդեմիայից հետո նույնպես»:

Նինոծմինդայի նորաստեղծ երիտասարդների կամավորական բարեգործական կազմակերպությունը ցանկացողներին առաջարկում է միանալ իրենց խմբին (Ֆեյսբուք սոցիալական ցանց) եւ դրամահավաքի կամ սննդամթերքի միջոցով օգնել այն ընտանիքներին, ովքեր գտնվում են սոցիալապես անապահով վիճակում:

Մանրամասների մասին լսեք ձայնագրությունում.