Կարանտինի պատճառով բնակիչները չեն կարողանում վաճառել իրենց հորթերին, գառներին և խոզերին: Վրաստանում կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված մարդիկ արդեն մեկ ամսից ավել է գտնվում են կարանտինի մեջ: Կարանտինը իր բացասական ազդեցությունն է թողել կյանքի բոլոր ոլորտների վրա:
“Գնորդներ չեն գալիս, որ անասուններին վաճառենք: Գումար է անհրաժեշտ, որպեսզի սերմ ձեռք բերենք ու վարուցանք կատարենք: Ոչ մենք ենք կարող գյուղից դուրս գալ, ոչ էլ գնորդներն են կարողանում մեզ մոտ գալ: Ի՞նչ անենք, չգիտենք”,-նշում է Վազգեն Չափանյանը:
Բնակիչները նշում են, որ 1 լիտր կաթը ավելի էժան է, քան 1 լիտր հանքային ջուրը: Նրանք նշում են,որ մինչ սահմանների փակվելը անասունների գինը ավելի բարձր է եղել:
“Ամեն ինչ թանկացել է, հորթերը չենք կարող վաճառել, հնարավորություն չունենք: Տանը երկու ուսանող ունենք: Զբաղվում ենք անասնապահությամբ: Մինչ համաճարակը գնում էի Ռուսաստան աշխատելու, իսկ հիմա դա էլ չկա՛՛,-բողոքում է Աղվան Չափանյանը:
Գյուղերի շատ բնակիչներ ևս չեն կարող օգտվել կառավարության կողմից տրամադրած կոմունալ ծախսերի սուբսիդիաներից:
Մանրամասները դիտեք տեսանյութում.