
Վաղվանից թույլատրվելու է նաև ավտոմեքենաների վերանորոգման ընկերությունների աշխատանքը: Այս մասին կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:
«Սա խիստ կարևոր է ինչպես լոջիստիկ բիզնեսի, այնպես էլ բեռնափոխադրումների համար: Սա նաև այն քայլն է, որի իրագործման հնարավորությունը մենք այսօր ունենք», – հայտարարել է Գիորգի Գախարիան:1tv.ge