Տնտեսության վերականգնման ծրագրի երկրորդ փուլում նախատեսված գործունեության մի մասը թույլատրվելու է մայիսի 5-ից:
Մասնավորապես, ինչպես հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան, մայիսի 5-ից թույլատրվում է՝ բոլոր տեսակի շինարարական-վերանորոգման աշխատանքներ, շինարարական նյութերի արտադրություն և շինարարության վերահսկմանն առնչվող գործողություններ, ավտոմեքենաների սպասարկում և ավտոլվացման աշխատանքներ, առանց բացառությունների մուտքն ու ելքը Քութաիսի և Բաթումի:
Վրաստանի կառավարությունը հրապարակում է պատասխաններ հաճախ տրվող հարցերին
🔴 Շինարարական աշխատանքների մասով սահմանափակումների վերացումը վերաբերում է արդյո՞ք շինարարական նյութի ռեալիզացիային:
🔴 Թույլատրելի՞ է պարետային ժամին քաղաք Քութաիսի և քաղաք Բաթումի մուտքն ու ելքը:
🔴 Թույլատրելի՞ է ավտոմեքենաների մասնիկների վաճառքը:
🔴 Արդյո՞ք ավտոմոբիլային ծառայությունների հասանելիությունը վերաբերում է նաև մոտոցիկլետների, մոպեդների և հեծանիվների տեխզննմանը:
🔴 Ավտոմեքենաների սպասարկման կենտրոններում և մեքենաների լվացման համար պարտադի՞ր է հետևել համապատասխան կանոններին (դիմակներ, ախտահանիչներ և այլն):