Վրաստանում կալանք է դրվել Սաակաշվիլիի և նրա ընտանիքի ունեցվածքի վրա

Վրաստանում կալանք է դրվել Սաակաշվիլիի և նրա ընտանիքի ունեցվածքի վրա

Վրաստանի գլխավոր դատախազությունը կալանք է դրել նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ունեցվածքի վրա: Բացի այդ, կալանք է դրվել նաև Սաակաշվիլիի մոր, տատիկի և կնոջ` Սանդրա Ռուլովսի ունեցվածքի վրա, գրում է lenta.ru-ն` Interfax-ին հղումով:

Սաակաշվիլիի փաստաբան Օտար Կախիձեի խոսքով՝ կալանքի տակ հայտնված ունեցվածքը ներառում է հողատարածքներ, տուն Թբիլիսիում և ավտոմեքենաներ:

Փաստաբանը նշել է նաև, որ բողոքարկել դատախազության նմանատիպ քայլը ներկայիս վրացական օրենսդրությամբ անհնար է, այդ իսկ պատճառով բողոք է ներկայացվելու Ստրասբուրգի մարդու իրավունքների դատարան:

Միխեիլ Սաակաշվիլիի քրեական հետապնդումը սկսվել է 2014-ից:



Opinion, pooling and voting