Օրերս՝ պատգամավոր Վահան Արոյանի նախաձեռնությամբ մաքրվեց Հեշտիայի կենտրոնական ճանապարհի մոտակայքում գտնվող փոքրիկ առվակը: Մաքրման գործում ֆիզիկական օգնություն ցուցաբերեցին նաեւ բնակիչները:
Առվակի ջուրը բարձրացել էր եւ լցվել գյուղամիջյան արտերը: Հիմնական պատճառներն են՝ ցածր վթարային կամուրջը և բնակիչների անփույթ վերաբերմունքը։ Աղբը եւ կեղտը առվակում լցնելու հետեւանքով կամուրջի դիմաց խցանում է տեղի ունենում։ Աղբի կուտակումից նաև շրջակայքում տարածվում է գարշահոտ:
Բնակիչներից մեկը նշեց. «Անցած տարվանից այստեղ իրավիճակը այսպիսինն է, կոյուղիները որոնք կապված են այս առվակի հետ, էլի մի կերպ լվացքի ջրերի հետ լուծվում է ու գալիս թափվում: Բայց այս կամուրջը, որի տակով անցնում է ջուրը շուտվանից վթարային է, միշտ պետք է մաքրել դիմացը, որ չփակվի, կամ գոնե պետք է փոխել կամուրջը: Ամեն անգամ կեղտը հավաքվում է եւ ջուրը սկսում է բարձրանալ»:
Մանրամասների մասին լսեք ձայնագրությունում.