Վրաստանի կառավարության հակաճգնաժամային ծրագրով կորոնավիրուսային համավարակի հետևանքները մեղմացնելու նպատակով նախատեսված է նաև օգնել այն ընտանիքներին, որոնք ունեն 65 000-100 000 ռեյտինգային միավոր և գրանցված են Սոցիալական ծառայությունների գործակալության տվյալների բազայում որպես անապահով ընտանիքներ:
Այդ անձանց համար նախատեսված չէ ներկայացնել որևէ հավելյալ դիմում կամ փաստաթուղթ:
Սոցիալական ծառայությունների գործակալությունը, համաձայն տվյալների բազայի, ամեն ամիս ընտանիքի մեկ անդամի տրամադրում է օգնություն:
Ընտանիքի յուրաքանչյուր անդամի ամենամսյա օգնության չափը կազմում է 35-ական լարի, համապատասխանաբար կախված ընտանիքի անդամների թվից գումարը բաշխվում է հետևյալ կերպ՝
• 1 հոգուց բաղկացած ընտանիքի սոցիալական օգնության չափը կազմում է 70 լարի,
• 2 հոգուց բաղկացած ընտանիքի օգնության չափը՝ 90 լարի,
• 3 հոգուց բաղկացած ընտանիքի օգնության չափը՝ 105 լարի,
• 4 հոգուց բաղկացած ընտանիքի օգնության չափը՝ 140 լարի,
• 5 հոգուց բաղկացած ընտանիքի օգնության չափը՝ 175 լարի,
• 6 հոգուց բաղկացած ընտանիքի օգնության չափը՝ 210 լարի,
• 7 հոգուց բաղկացած ընտանիքի օգնության չափը՝ 245 լարի,
• 8 հոգուց բաղկացած ընտանիքի օգնության չափը՝ 280 լարի,
• 9 հոգուց բաղկացած ընտանիքի օգնության չափը՝ 315 լարի,
• 10 հոգուց բաղկացած ընտանիքի օգնության չափը՝ 350 լարի,
• 11 հոգուց բաղկացած ընտանիքի օգնության չափը՝ 385 լարի,
• 12 հոգուց բաղկացած ընտանիքի օգնության չափը՝ 420 լարի,
• 13 հոգուց բաղկացած ընտանիքի օգնության չափը՝ 455 լարի,
• 14 հոգուց բաղկացած ընտանիքի օգնության չափը՝ 490 լարի,
• 15 հոգուց բաղկացած ընտանիքի օգնության չափը՝ 525 լարի
Փոխհատուցումը ընտանիքներին տրամադրվելու է ՛՛Լիբերթի՛՛ բանկում արդեն գյություն ունեցող կամ նոր բացված հաշվեհամարներին:
Այն անապահով ընտանիքներին, որոնց ռեյտինգային միավորը 100 հազար է և որոնք ունեն 3 և ավելի մինչև 17 տարեկան երեխաներ, անհրաժեշտ չէ լրացնել որևէ հավելյալ փաստաթուղթ: Սոցիալական ծառայությունների գործակալությունը տրամադրվող ամենամսյա օգնությունից բացի երեխաների համար կտրամադրի հավելյալ 100 լարի:
Նինոծմինդայի մունիցիպալիտետում կան մինչև 17 տարեկան երեխաներ ունեցող 170 անապահով ընտանիք, որոնք Սոցիալական ծառայությունների գործակալությունից ստանում են ամենամսյա օգնություն: