Կաթնագործության զարգացման նոր ծրագիր

Կաթնագործության զարգացման նոր ծրագիր

Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) աջակցությամբ Վրաստանում կաթնագործության զարգացման նոր ծրագիր է մեկնարկվել:

Ծրագրի իրականացման համար հատկացվել է 16 միլիոն եվրո, որի մի մասը դրամաշնորհ է, իսկ մյուսը՝ արտոնյալ վարկ:

Թիրախային խմբերը հիմնականում փոքր և միջին ֆերմերներ են, որոնք  ունեն առնվազն հինգ և առավելագույն 20 գլուխ անասուն:

Ծրագրի շրջանակներում կֆինանսավորվի հիմնական ռեսուրսների ձեռքբերումը: Օրինակ ՝ առաջին անգամ կաթնամթերքի արտադրությամբ զբաղվողը կարող է համաֆինանսավորում հայցել կաթնարտադրության սարքավորումների կամ գոմի նորոգման համար: Համաֆինանսավորումը տատանվում է 40-ից 80 տոկոսի սահմաններում: Ծրագրի ֆինանսական աջակցության նվազագույն սահմանը 8 000 լարի է, առավելագույնը ՝ 195 հազար լարի:

Ըստ Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի ներկայացուցչի տված տեղեկության , ծրագիրը սկզբում ընդգրկում էր ընդամենը երեք մարզ , սակայն կառավարության և հիմնադրամի միջև բանակցությունների արդյունքում որոշվեց ավելացնել ևս երեքը: Արդյունքում ծրագիրը կիրականացվի հանրապետության վեց մարզում:

Կաթնամթերքի աջակցության ծրագիրը վեցամյա է: Համաֆինանսավորումը ստանալու համար ֆերմերները պետք է դիմեն Գյուղի և գյուղատնտեսության զարգացման գործակալությանը: Ծրագրին մասնակցելու համար շահառուն պետք է լինի Վրաստանի քաղաքացի, ֆիզիկական անձ կամ Վրաստանում գրանցված ձեռնարկատեր, նորությունները վերաբերում են նաև գյուղատնտեսական կոոպերատիվներին: Նոր ծրագիրը գործարկվել է ապրիլի վերջին: Ներկա դրությամբ ներկայացված է ընդամենը չորս հայտ:

1tv.ge