Վրաստանի նախագահը հայտարարել է, որ չի պատրաստվում նոր ընդդիմադիր կառույց ստեղծել

Վրաստանի նախագահը հայտարարել է, որ չի պատրաստվում նոր ընդդիմադիր կառույց ստեղծել

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին մեկնաբանելով կառավարության և իր միջև լարված հարաբերությունները, «Իմեդի» հեռուստաընկերության ուղիղ եթերով ասել է, որ իր նկատմամբ բացվել է «բամբասանքների սեզոն»: Այս մասին գրում է newsgeorgia.ru-ն:

Չնայած դրան նա չի պատրաստվում ստեղծել ընդդիմադիր նոր կառույց կամ էլ հեռանալ գործող ընդդիմադիր ուժերին միանալու: Նա ասել է, որ ծառայում է ժողովրդին և ոչ մի քաղաքական կուսակցության չի հարում:



Opinion, pooling and voting