
Նինոծմինդա քաղաքի Կոմունալ ծառայությունը Հաղթանակի օրվա նախօրյակին Համաշխարհային Երկրորդ պատերազմում տարած հաղթանակին նվիրված հուշարձանի մոտակայքում իրականացնում է մաքրման աշխատանքներ:
Ամեն տարի այս տեղանքում տոնի նախորդ օրերին իրականացվում են մաքրման աշխատանքներ:
Այս տարի կորոնավիրուսային համավարակի հետևանքով հայտարարված կարանտինի պատճառով մայիսի 9-ին տոնական միջոցառումներ չեն սպասվում: