Ցեխը և խոշոր բեռնատարների խցանումը կաթվածահար է արել երթևեկությունը

Ցեխը և խոշոր բեռնատարների խցանումը կաթվածահար է արել երթևեկությունը

Նինոծմինդա-Օրլովկա ավտոճանապարհին տարվող ճանապարհաշինական աշխատանքների պատճառով երթևեկությունը դժվարացված է:

Ներկայումս շինաշխատանքներ են տարվում Ազատություն և Հովսեփյան փողոցների խաչմերուկից մինչև Նինոծմինդա քաղաքի Նորաշեն թաղամասը: Այս հատվածում կատարվում են հողաշինական աշխատանքներ, որոնց հետևանքով խոշոր բեռնատար մեքենաները հայտվել են խցանման մեջ:

Հիշեցնենք, որ մարտի 22-ից ՛՛Արալի՛՛ ընկերությունը իրականացնում է Նինոծմինդա-Օրլովկա ճանապարհի 7 498-մետրանոց հատվածի ասֆալտապատումը:

Ասֆալտապատման մրցույթը անցկացվել էր Ենթակառուցվածքների զարգացման նախարարության կողմից: Ասֆալտապատման նախագծի նախնական բյուջեն կազմում էր 4,722,354 լարի, իսկ մրցույթը շահել էր ՛՛Արալի՛՛ ընկերությունը 4,627,900 լարի:

Մանրամասները դիտեք ֆոտոշարքում.



Opinion, pooling and voting