Հեշտիայի մշակույթի տան վիճակը եւ վերանորոգման նախնական նախագիծը / Տեսանյութ

Հեշտիայի մշակույթի տան վիճակը եւ վերանորոգման նախնական նախագիծը / Տեսանյութ

2020 թվականի մայիսի 1 -ին կազմվեց Հեշտիայի մշակույթի տան վերանորոգման նախնական նախագիծը: Նախագծողները  գրի առան թե  ինչպիսի աշխատանքներ են տարվելու շենքում, որպեսզի սկզբնական հաշվարկում կատարեն: Մոտավորապես  մինչեւ այս ամսվա վերջ պարզ կդառնա թե ստույգ ինչ աշխատանքներ են տարվելու, նախատեսված գումարի սահմաններում (Հեշտիա, Մ. Խանչալի, Գորելովկա, Փ. Խանչալի եւ Կաթնատու գյուղերի ակումբների նորոգում. Նախագծի արժեքը 150,000 լարի է):

NOR ռադիոն բազմիցս անդրադարձել էր այն խնդիրն, որ Հեշտիայի մշակույթի տունը արդեն երկար ժամանակ է գտնվում է անմխիթար վիճակում: Շենքի դռները կոտրվել են, պատերի ծեփերը թափվել, աստիճաններն ու առաստաղը քանդվելու եզրին են, էլեկտրական հոսանքի լարերը գտնվում են անապահով վիճակում: Այն սենյակները որոնք հատկացված են հանդերձարանների համար’ անմխիթար են ու քանդված, իսկ ֆոյեի առաստաղը փլվելու եզրին է, կտուրի քանդվելու պատճառով անձրեւաջրերը լցվում են այնտեղ:

Հիշեցնենք, որ 2020 թվականի 2 -րդ ամսին Նինոծմինդայի մունիցիպալիտետի պետական գնումների ծառայությունը, հայտարարել էր մրցույթ` 12 շինարարական նախագծերի նախագծման համար,  այդ թվում` Հեշտիա, Մ. Խանչալի, Գորելովկա, Փ. Խանչալի եւ Կատնատու գյուղերի մշակույթի տների վերանորոգում: Մանրամասները այստեղ nor.ge