Բաթումում ծանր իրավիճակ է անձրևների պատճառով. քաղաքապետ

Բաթումում ծանր իրավիճակ է անձրևների պատճառով. քաղաքապետ

Բաթումում նման առատ տեղումներ չեն գրանցվել 2008-ից ի վեր, հայտարարել է քաղաքապետ Գեորգի Երմակովը, փոխանցում է apsny.ge-ն։

Նա նշել է, որ Բաթումի համար առատ տեղումները սովորական են, սակայն այժմ քաղաքում ծանր իրավիճակ է։ Ըստ քաղաքապետի՝ Աջարիայի կառավարության տանն անցկացվում է արտակարգ նիստ, որտեղ քննարկվում են տեղումների հետևանքները։

«Այժմ իրավիճակը ծանր է։ Առավոտյան ժամը 05։00-ին իրավիճակը համեմատաբար կայուն էր, սակայն կրկին ուժեղ անձրև տեղաց և հեղեղեց, այսպես կոչված, «ճահճային» բնակավայրը և, այսպես կոչված, «Բոնի քաղաքը», ինչպես նաև Մայակովսկու, Լերմոնտովի, Մայիսի 26-ի փողոցները։ Փրկարարական խմբերը, քաղաքապետարանի հրշեջ ծառայությունը և այլ համապատասխան ծառայություններ աշխատում են միասին։ Մենք փորձում ենք դուրս մղել ջուրը հեղեղված վայրերից։ Մոբիլիզացվել են շտապ օգնության ամենագնաց մեքենաները, այդ տեսանկյունից խնդիրներ չկան»,- նշել է Երմակովը։

Նրա խոսքով՝ դեռևս չեն պարզվել վնասի չափերը։ Քաղաքապետը հայտնել է, որ վնասը կբաժանվի 2 մասի՝ բնակչությանը և համայնքին հասցված վնասները կհաշվարկվեն առանձին։

Բաթումում 2-րդ օրն է՝ հորդառատ անձրևներ են։ Հեղեղված են քաղաքային փողոցներն ու թաղամասերը։ Բնակչությունն օգնություն է խնդրում տեղի իշխանություններից։
tert.am



Opinion, pooling and voting