
Deutsche Welle —ի հաղորդմամբ, Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հաստատել է, որ գլխավորելու է Ուկրաինայի բարեփոխումների խորհրդի գործադիր կոմիտեն: Մինչ այդ, ուկրաինական լրատվամիջոցները գրել էին, թե Սաակաշվիլին նշանակվելու է Բարեփոխումների ազգային խորհրդի քարտուղար:
Ուկրաինայում բարեփոխումների ազգային խորհուրդը ստեղծվել է 2014 թվականին՝ այն ժամանակվա նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրամանագրով:
«Սա հատուկ խորհրդատվական մարմին է, որը նախագահին օգնում է ռազմավարական պլանավորման և դիրքերի համակարգման, բարեփոխումների և դրանց իմպլեմենտացման գործընթացում միասնական քաղաքականություն վարելու հարցում»,- ասվում է Deutsche Welle-ի հոդվածում: aliq.ge