Ըստ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի, մայիսի 11-ից կբացվեն բոլոր տեսակի արտադրությունները:
Նրա խոսքով կբացվեն բոլոր տեսակի մանրածախ և մեծածախ խանութները, որոնք մուտք ունեն փողոցից և, որոնք չեն վաճառում հագուստ ու կոշիկ:
Վարչապետի պարզաբանմամբ սա չի վերաբերում առևտրի կենտրոններին (մոլերին), ինչպես նաև հագուստի և կոշիկի խանութներին: