Մայիսի 18-ից Մառնեուլիում կվերանան բոլոր սահմանափակումները

Մայիսի 18-ից Մառնեուլիում կվերանան բոլոր սահմանափակումները

Մայիսի 18-ին Մառնեուլին ամբողջությամբ կբացվի: Այս մասին միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:

«Մառնեուլիում համաճարակաբանական իրավիճակով պայմանավորված անհրաժեշտ է անցկացնել մի շարք թեստավորումներ, այդ իսկ պատճառով մեզ պետք է այս լրացուցիչ ժամանակ» – ասել է Գիորգի Գախարիան:

Սրա հետ մեկտեղ, ինչպես նշել է Վրաստանի վարչապետը միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստին, մայիսի 11-ից Թբիլիսիում վերանում են բոլոր տեսակի սահմանափակումները, իսկ մայիսի 14-ից ամբողջությամբ կբացվի երթևեկությունը Ռուսթավիում և Գարդաբանիում:

1tv.ge



Opinion, pooling and voting