
Նինոծմինդա քաղաքի Կարլ Մարքս փողոցում վթարվել է ջրատար խողովակը: Նինոծմինդա քաղաքի Ջրամատակարարող ընկերության աշխատակիցներին դեռևս չի հաջողվել լուծել խնդիրը: Նրանք քանդել են ասֆալտի տվյալ հատվածի շերտը և փոս փորել: Սակայն դեռևս աշխատանքները ավարտին չեն հասցվել:
Ջրամատակարարող ընկերության ղեկավար Արզուն Գորոյանի խոսքով՝ աշխատանքները ավարտին կհասցվեն այսօր կամ վաղը: