Մայիսի 7 -ին Նինոծմինդայի շրջանում բնակիչների մասնակցությամբ անցկացրեցինք հարցում թե ինչպիսի խնդիրների առաջ են կանգ առնում կարանտինի եւ արտակարգ իրավիճակի պայմաններում:
Բնակիչներից մեկի խոսքով. «Ճիշտ է տուն մնալը, ի օգուտ ժողովրդի է, որ չհիվանդանան, բայց եթե դուրս չգան եւ գոնե օրեկան հացի գումար չվաստակեն այդ դեպքում սովից կմահանան»:
Մյուսն էլ իր հերթին նշեց. «Շրջանում ապրանքի գները ահավոր թանկացել է: Ճանապարհների փակ լինելու եւ կարանտինի պատճառով ոչ բոլորն են կարող աշխատել: Աշխատանք չկա, վաստակը շատ քիչ է, բայց ծախսերը էլ ավելի շատ»:
Մանրամասների մասին լսեք ձայնագրությունում.