Իսկական ծեծկռտուք ՀՀ Ազգային ժողովում / Տեսանյութ

Իսկական ծեծկռտուք ՀՀ Ազգային ժողովում  / Տեսանյութ

ԱԺ-ում  «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ իրավիճակը թեժացավ եւ ձեռքի դրվեցին բռունցքները:

«Երբ ամբիոնից սրիկա կամ նման բառեր եք օգտագործում, դա լարվածություն է առաջացնում»,-ասաց Մարուքյանը՝ դիմելով «Իմ քայլի» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանին: Տեղից «Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանը սկսեց բղավել, բայց բառերը չէին լսվում: Փոխարենը լսվում էր Մարուքյանը խոսքը. «Պարոն Միքայելյան, հոպար չեմ ձեզ համար: Ի՞նչը կցխես»,-ասաց նա ու իջավ ամբիոնից:

Նրան մոտեցավ Սասուն Միքայելյանն ու բռունցքներով սկսեց հարվածել, ինչից հետո մեծ ծեծկռտուք սկսվեց:

Պատգամավորներն դուրս եկան իրենց տեղից եւ չէր հասկացվում, թե ով էր եկել բաժանելու, ով՝ հարվածելու:

Հրմշտոցի մեջտեղում էին նաեւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ու փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նրանք փորձում էին հանդարտեցնել իրավիճակը:

Քիչ անց Արարատ Միրզոյանը վերադարձավ իր տեղը եւ բոլորին կոչ արեց զբաղեցնել իրենց տեղերը: Նշենք, որ Ազգային ժողովում է  նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը պետք է եզրափակիչ ելույթ ունենա։ news.am