
Գեներալ Ստեփան Գինոսյանի ծոռան նախաձեռնությամբ Հաղթանակի օրվա առթիվ Սաթխա գյուղի մոտակայքում գտնվող գեներալների հուշարձանների ծառուղու տարածքում իարականացվել են մաքրման և ցանկապատման աշխատանքներ:
Այս տարի կորոնավիրուսային համավարակի պատճառով Երկրորդ Համաշխարհային պատերազմում հաղթանակ տանելու 75 ամյակի առթիվ Վրաստանում տոնական միջոցառումներ չեն անցկացվի:
Սաթխա գյուղում են ծնվել գեներալներ Ստեփան Իլիչի Գինոսյանը (1901-1965թթ.) և Գրիգորի Դավիթի Խախանյանը (1895-1939թթ):