
Նինոծմինդա քաղաքի մի հատվածը արդեն մի քանի ժամ է զրկվել է համացանցից մալուխի վնասման պատճառով: Չի գործում նաև SILKNET-ի բաժանորդների հեռախոսագիծը: Համացանցի անջատման պատճառ է դարձել ջրատար խողովակի անցկացման աշխատանքները: Տեխնիկական խմբի կողմից իրականացվում են մալուխի վերականգման աշխատանքներ:
Տեխնիկական աշխատողները մեզ հետ զրույցում նշեցին, որ դեռևս անհայտ է, թե երբ կվերականգնվի համացանցի և SILKNET հեռախոսագծի աշխատանքը: