Վրաստանի վարչապետը հանդիպել է ԱՄՆ նախագահի հետ

Վրաստանի վարչապետը հանդիպել է ԱՄՆ նախագահի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Նյու Յորքում հանդիպել է ԱՄՆ նախագահի հետ։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն, փոխանցում է apsny.ge-ն։

Դիվանագետի խոսքով՝ Ղարիբաշվիլին ներկա է եղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և նրա կնոջ՝ Միշելի անունից կազմակերպված ընդունելությանը, որտեղ էլ հնարավորություն է ունեցել զրուցելու ԱՄՆ նախագահի հետ։

Նրա խոսքով՝ դա յուրահատուկ հանդիպում է եղել, որին մասնակցել են ավելի քան 200 երկրների պատվիրակություններ։

«Այսինքն՝ դա չի եղել երկկողմ հանդիպում, սակայն վարչապետը հնարավորություն է ունեցել զրուցելու ԱՄՆ նախագահի հետ»,- նշել է Փանջիկիձեն։

Ինչ վերաբերում է նրանց զրույցի թեմային, ապա, նախարարի խոսքով, Ղարիբաշվիլին և Օբաման խոսել են ընդհանուր թեմաների և Վրաստանում ընթացող գործընթացների շուրջ

tert.am



Opinion, pooling and voting