
Այսօր՝ մայիսի 9-ը, ընդդեմ ֆաշիզմի հաղթանակի օրն է: 1945 թվականի մայիսի 8-ին Գերմանիայի կողմից կապիտուլյացիայի հայտարարումից հետո ավարտվեց Երկրորդ աշխարհամարտը: Մայիսի 9-ը հայտարարվեց ընդդեմ ֆաշիզմի հաղթանակի օր: Երկրորդ համաշխարհային պատերազմը Վրաստանի վրա թողեց ծանր հետք. մեր երկիրը կորցրեց մոտ 300,000 զինվոր:
«Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային կենտրոնի սաները հեռահար ասմունքի միջոցով իրենց հարգանքն ու խոնարհումն են ցուցաբերում Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին։
Սաների ասմունքը՝ ստորև.