Երեկ՝ մայիսի 8-ին, Ախալքալաքում ծեծկռտուք է տեղի ունեցել մի քանի մարդկանց միջև, Ներքին գործերի նախարարությունը քրեական գործ է հարուցել բռնության փաստի առթիվ: «Վրաստանի հայրենասերների դաշինքի» առաջնորդը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտարարելով, որ բռնություն է իրագործվել «պատգամավոր Հենզել Մկոյանի խմբավորման անդամի կողմից»: Վերջինս պնդում է, որ գաղափար չունի, թե ինչու է շոշափվում իր անունը, և, որ նա ունի բոլոր ապացույցները, որ երեկ չի մասնակցել որևէ ծեծկռտուքի:
Երեկ Ախալքալաքում ծեծկռտուք է տեղի ունեցել: Երիտասարդները, ինչպես միշտ, թերահասկացման արդյունքում անցել են ֆիզիկական դիմակայության: Ներքին գործերի նախարարությունը քրեական գործ է հարուցել այս փաստի առթիվ: Քաղաքում սկսել են խոսել և տարածել, որ Արարատ Համբարյանը ծեծի է ենթարկել Խոսպիոյի երկու բնակիչներին՝ անվանելով նաև ծեծի ենթարկվածների անունները: 21:00 երեկոյան «Վրաստանի հայրենասերների դաշինքի» առաջնորդ Իրմա Ինաշվիլին գրառում է կատարել, որում ասվում է, որ բռնությունը գործել են «պատգամավոր Հենզել Մկոյանի խմբավորման» անդամները, իսկ կոնկրետ գրել է՝ Արարատ Համբարյանի անունը: Իհարկե, թեման լայն տարածում է գտել ԶԼՄ-ների շրջանում, այս ծեծկռտուքի մասին գրել են տարածաշրջանով հետաքրքրված բոլոր լրատվամիջոցները: Jnews-ը նունյպես անդրադարձել էր Իրմա Ինաշվիլիի հայտարարությանը: Իրմա Ինաաշվիլիի հայտարարության մեջ նշված բենզալցակայանի աշխատակից Արարատ Համբարյանը պատասխանել է Jnews-ի նյութին՝ ասելով, որ ինքը ոչ մի կռվի մեջ ներգրավված չի եղել, և որ «Իրմա Ինաշվիլին ակնհայտորեն ստում է»:
«Ես կարող եմ քայլ առ քայլ Ձեզ ցույց տալ և ապացուցել, որ այդ ժամերին ես աշխատավայրում եմ եղել, զբաղված էի բեռնաթափմամբ: Ես չեմ հասկանում, թե ինչու են անվանում հենց իմ անունը, ես եղել եմ նաև ոստիկանությունում, բացատրել եմ ամեն ինչ, հասկացել են», – ասաց Արարատ Համբարյանը Jnews-ի հետ հեռախոսազրույցում:
Որոշ լրատվամիջոցներ նշել են, որ ծեծկռտուքը տեղի է ունեցել պատգամավոր Հենզել Մկոյանին պատկանող բենզալցակայաններից մեկում: Այս հարցին Արարատ Համբարյանը պատասխանեց, որ բոլոր բենզալցակայանները հագեցած են տեսախցիկներով, և դժվար չէ ապացուցել, որ այնտեղ ծեծկռտուք չի եղել:
«Ես չգիտեմ, թե ով և ում է ծեծել, բայց, ամենայն հավանականությամբ՝ կռիվը Խոսպիո գյուղում է եղել: Խոսպիոյի բնակիչները, որոնց անունները բարձրաձայնվում են, ես գիտեմ որպես պարզապես շրջանի բնակիչների: Բայց ով ում հետ է կռիվ արել՝ տեղյակ չեմ», – ասաց նա:
Հարցին, այնուամենայնիվ ինչի հետ կապված է իր անունը նշել ծեծկռտուքի մասնակիցների թվում, Արարատ Համբարյանն ասաց.
«Իրմա Ինաշվիլին պարզապես զրպարտություն է տարածում իմ մասին, ես չգիտեմ, թե ինչու, ըստ երևույթին, նրանք պարզապես ուզում են ամեն ինչ խառնել այստեղ՝ Ջավախքում», – ասում է նա:
Փոխանցում է՝ jnews.ge -ին