Վրաստանի կառավարությունը ըստ հակաճգնաժամային ծրագրի մինչև ընթացիկ շաբաթվա ավարտը պետք է ներկայացնի մի քանի ուղղություններով նախատեսված hետճգնաժամային ծրագրեր:
Մայիսի 7-ին վարչապետ Գիորգի Գախարիան և Էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան ներկայացրեցին Վրաստանում տուրիզմի վերականգման շնորհանդեսը: Կառավարության որոշմամբ հունիսի 15-ից Վրաստանում կվերսկսվի ներքին տուրիզմը, իսկ հուլիսի 1-ին երկիրը պատրաստ կլինի ընդունել առաջին արտասահմանցի զբոսաշրջիկին, իհարկե հատուկ ստուգումներ անցկացնելով:
Վարչապետի հայտարարությամբ մինչև մայիսի 17-ը տեղի կունենա ևս երեք ծրագրի շնորհանդես, դրանք կվերաբերեն
Վրաստանում ակտիվ քննարկվում է կրթության վերաբերյալ սպասվելիք շնորհանդեսը: Մի շարք մասնագետերի խոսքով անպատասխան են մնացել բազմաթիվ հարցեր, օրինակ այս տարվա ընդունելության քննությունները, ուսումնական տարվա եզրափակումը և այլն:
Վրաստանի վարչապետի խոսքով մինչև ընթացիկ շաբաթվա ավարտ աշակերտներն ու ուսանողները կիմանան ինչ ծրագիր ունի կառավարությունը կրթության ուղղությամբ:aliq.ge