Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում իրավապահ մարմինները արտակարգ դրության և պարետային ժամի խախտման 153 նոր դեպք են հայտնաբերել:
Ոստիկանությունը մայիսի 10-ի ժամը 21:00-ից մինչև մայիսի 11-ի ժամը 06:00-ը պարետային ժամի խախտման համար ամբողջ երկրի մասշտաբով 103 քաղաքացու է տուգանել: Հանրային վայրերում 3-ից ավելի մարդկանց հավաքվելու և 2 մետր հեռավորություն չպահելու համար ընդհանուր հաշվով տուգանվել է 37 քաղաքացի: Ինքնամեկուսացման կարգը խախտելու համար տուգանվել է 3 քաղաքացի: 7 անձ տուգանվել է ավտոմեքենայով տեղաշարժվելու կարգը խախտելու համար:
Արտակարգ ռեժիմի խախտման համար Վրաստանում տուգանքների ընդհանուր թիվը մայիսի 11-ի դրությամբ կազմում է շուրջ 21 մլն լարի (6,5 մլն դոլար):
ՆԳ նախարարությունը կրկին կոչ է անում քաղաքացիներին պահպանել արտակարգ դրության պայմաններում գործող սահմանափակումները, հակառակ դեպքում կկիրառվեն օրենքով սահմանված միջոցներ:
Արտակարգ դրության ռեժիմը խախտելու համար ֆիզիկական անձը կտուգանվի 3 000 լարիով, իսկ իրավաբանական անձը՝ 15 000 լարիով: Խախտումները կրկնելու դեպքում հանցանքը ենթադրում է մինչև 3 տարվա ազատազրկում:aliq.ge