
Մայիսի 10-ին ձնհալի ջրերը լցվել են Նինոծմինդա քաղաքի Չարենց և Բարեկամության փողոցների 3 տներ և տների բակեր:
Արտակարգ իրավիճակների ծառայությունը աշխատել է տեղում և հեռացրել ջուրը:
Ձնհալից մարդիկ չեն տուժել, իսկ նկուղները, պահեստներն ու բակերը լցվել են ջրով:
Բնակիչները նշում են, որ խնդրի առաջացման պատճառը փողոցներում ջրահեռացման ջրանցքների բացակայությունն է:
Լուսանկարները տրամադրել են բնակիչները