Եղանակային վատ պայմանները խոչընդոտներ են ստեղծել Վրաստանի Փոթի նավահանգիստ նավերի մուտք գործելու համար, գրում է Georgia Online-ը:
Ներկայում նման իրավիճակում է հայտնվել 3 լաստանավ և 14 նավ:
«Մենք չենք կարող թույլ տալ նավին մտնել նավահանգիստ փոթորկի ժամանակ, քանի որ իրավիճակը վտանգավոր է, այդպիսի պահերին նավահանգիստը փակվում է: Եթե եղանակի տեսությանը հետևենք, ապա ծովը երեկոյան կհանդարտվի, ինչի արդյունքում գործընթացը կվերականգնվի»,- հայտնել է հեռավոր նավարկությունների նավապետ Զուրաբ Տերենտևը: