Վերականգնվել է երթևեկությունը վրաց-ռուսական սահմանին

Վերականգնվել է երթևեկությունը վրաց-ռուսական սահմանին

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (Ռուսաստանի Դաշնության սահման) ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունն ազատ է: Այս մասին հայտնում է Վրաստանի Ճանապարհային վարչությունը:

Կիրակի օրը երթևեկությունը ճանապարհի տվյալ հատվածում փակ էր ուժեղ տեղացող ձյան և ձնահյուսի վտանգի պատճառով, մաքրման աշխատանքներից հետո վերսկսվել է երթևեկությունը:

Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունն իրականացվում է առանց կանգառի: Ավտոմեքենաները, կցորդով և կիսակցորդով մեքենաները, ինչպես նաև ավտոբուսները կարող են երթևեկել միակողմանի ռեժիմով:

Կարգի պահպանմանը հետևում է պարեկային ոստիկանությունը: