Արդեն 5-րդ օրն է Սպանդարյան փողոցում ջրատարը վթարված վիճակում է

Արդեն 5-րդ օրն է Սպանդարյան փողոցում ջրատարը վթարված վիճակում է

Արդեն հինգերորդ օրն է Նինոծմինդա քաղաքի Սպանդարյան փողոցում վթարվել է ջրատար խողովակը, ջուրը լցվում է խանութների նկուղներն ու հոսում փողոցով:
Բնակիչները նշում են, որ արդեն հոգնել են դիմել Ջրամատակարարող ընկերությանը, քանի որ արձագանք չեն ստանում: Բնակիչները նշում են, որ իրենք պատրաստ են հոգալ բոլոր ծախսերը:

«Ամեն օր ջուրը հեռացնում ենք պոմպերի օգնությամբ, սակայն ինչքան կարող ենք այդպես անել՛՛,-բողոքում են խանութների սեփականատերները; Նրանք անգամ կատակով նշում են, որ կարծես անվճար ավտոլվացման կետ են բացել ու ցանկացողները կարող են օգտվել:

՛՛Ջրամատակարարող ընկերության աշխատակիցները կարող են նոր ջրագիծ անցկացնել, նույնիսկ առանց հողը փորելու, կարող են հին խողովակները կտրել և միացնել խողովակը՛՛,-ասում են խանութի սեփականատերերը:

՛՛Սեփականատերերը ստիպված պետք է քանդեն իրենց շինությունները, որպեսզի տեղում հնարավոր լինի աշխատանք տանել: Այս ջրագիծը նախատեսված է ոչ միայն խանութների, այլ նաև՝ հակահրդեհային փրկարար ծառայության համար: Հնարավոր չէ ջրագիծը կեսից կտրել և վերականգնել ջրամատակարարումը միայն խանութների համար՛՛,-նշում է Ջրամատակարարող ընկերության ղեկավար Արզուն Գորոյանը:

Թե ինչ լուծում է ստանալու խնդիրը, դեռ պարզ չէ: