
Աջարիայում կորոնավիրուսից մահացել է 81-ամյա մի տղամարդ, որ վերջին մի քանի օրերի ընթացքում միացված է եղել արհեստական շնչառության սարքին:
Հիվանդանոցի տնօրեն Ալեքսեյ Գոխելաշվիլի հայտարարությամբ՝ կորոնավիրուսով հիվանդ տղամարդը ունեցել է հարակից մի շարք հիվանդություններ, տարել է նաև ինսուլտ:
«Անկողնային հիվանդ էր: Ուներ մի շարք հարակից քրոնիկ հիվանդություններ, ինչպես նաև նյարդաբանական խնդիրներ»,- ասել է Գոխելաշվիլին:
Վրաստանում կորոնավիրուսից մահացած տղամարդու կինը ևս մահացել էր նույն վարակից։