Խանութների սեփականատերերն ու Ջրամատակարարող ընկերությունը կայացրել են խնդրի լուծման համատեղ որոշում

Խանութների սեփականատերերն ու Ջրամատակարարող ընկերությունը կայացրել են խնդրի լուծման համատեղ որոշում

Մայիսի 12-ին Սպանդարյան փողոցի խանութների սեփականատերերը և Ջրամատակարարող ընկերության աշխատակիցները համատեղ որոշում են կայացրել, թե ինչպես չեզոքացնել Սպանդարյան փողոցի ջրատար խողովակի վթարի հետևանքները:

Հիշեցնենք, որ արդեն մեկ շաբաթ է Նինոծմինդա քաղաքի Սպանդարյան փողոցում ջրատարը վթարված վիճակում է, իսկ ջուրը լցվում է խանութների նկուղներն ու հոսում փողոցով:

Խնդրի բարդությունը նրանում է, որ ջրատար խողովակի վնասված հատվածը գտնվում է խանութների աստիճանասանդուղքների տակ:

Այս պահին դեռևս հայտնի չէ, թե երբ կլուծվի խնդիրը, ամենակարևորը, որ արդեն քայլեր ձեռնարկվում են այդ ուղղությամբ:

Խնդրի լուծման հերթական քայլերին մենք կանդրադառնանք մեր հետագա նյութերում: