Վրաստանի արևմուտքում հորդառատ անձրևների հետևանքով կամուրջ է քանդվել, վնասվել են ավտոճանապարհներ

Վրաստանի արևմուտքում հորդառատ անձրևների հետևանքով կամուրջ է քանդվել, վնասվել են ավտոճանապարհներ

Վրաստանի արևմուտքում` Օզուրգեթիի շրջանում, հորդառատ անձրևների հետևանքով կամուրջ է քանդվել, վնասվել են ավտոմայրուղիներ, ինչը հանգեցրել է երթևեկության դադարեցմանը շրջակա բնակավայրերի միջև, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Իշխանությունների տեղեկություններով՝ գետերի հունից դուրս գալու հետևանքով հեղեղվել է մի քանի հա հողատարածք, ջրի տակ են հայտնվել հարյուրավոր շենքերի առաջին հարկեր և բակեր: Շրջանում սկսվել են բնական աղետի հետևանքների վերացման աշխատանքները:

Հեղեղումների պատճառով սկսվել է Գուրիա շրջանի բնակիչների տարհանումը: Այժմ Շեմոքմեդի գյուղից տարհանվել է 3 ընտանիք
tert.am



Opinion, pooling and voting