Յուրաքանչյուր ֆերմեր, մեկ հեկտար տարածքի համար, կստանա 150 լիտր դիզելի վառելիք, որը կլինի երաշխավորված շուկայական գնից մեկ լարիով ցածր,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ գյուղատնտեսության նախարարության հակաճգնաժամային ծրագրի շնորհանդեսին:
Կառավարության ղեկավարի խոսքով, գյուղատնտեսական գործունեության համար վառելիքի գինը ծայրահեղ կարևոր է և կառավարությունն աշխատում է այս խնդիրը լուծելու ուղղությամբ, ոչ միայն ընթացիկ տարում, այլև՝ հետագա տարիների համար:
«Ընդհանրապես, գյուղատնտեսական գործունեության համար վառելիքի գինն անչափ կարևոր է և մենք աշխատում ենք այս խնդիրը լուծելու շուրջ, ոչ միայն ճգնաժամի ընթացքում, այս տարի, այլև՝ հաջորդ տարիների համար և ես կարող եմ հաստատապես ասել, որ ագրոդիզելի գինը կլինի զգալիորեն էժան, քան դիզելի շուկայական գինը»,- հայտարարել է Գիորգի Գախարիան:1tv.ge