Նինոծմինդացիները ցանկանում են, որ Կլոր լճի տարածքը բարեկարգվի

Նինոծմինդացիները ցանկանում են, որ Կլոր լճի տարածքը բարեկարգվի

Տեղական բյուջեի միջոցներով անցկացվել են ջրատար առվակներ Նինոծմինդա քաղաքի Կլոր լճի ջրի մակարդակը բարձրացնելու համար: Նինոծմինդա քաղաքի բնակիչները ցանկանում են, որ լիճը դառնա հանգստի վայր:

Վերջերս Չարենց, Ռուսթավելի փողոցների և Նորաշեն թաղամասի բնակիչները իրականացրել էին լճի մաքրման աշխատանքներ:
Բացի այդ, անցկացվել է երկու կիլոմետր երկարությամբ ջրի առվակ և բաց թողնվել դեպի լիճ: Քաղաքի որոշ բնակիչներ դեմ են դրան և նշում են, որ լճի որոշ հարակից տարածքներ բնակիչների կողմից օգտագործվելու են որպես ցանքատարածություն:

Բնակիչներից Սոսկարի խոսքով, իրենք դեմ չեն, որ ջրի մակարդակը բարձրացվի, փոքր ձկներ լցվեն լճի մեջ, շրջակայքում ծառեր տնկվեն, հանգստի վայր կառուցվի, անցկացվի հեծանվի վազքուղի: Սոսկարը նաև նշում է, որ լճի խորությունը կազմում է 1 մետր, սակայն էկոհամակարգի լիարժեք գործունեության համար անհրաժեշտ է, որ լճի խորությունը լինի 2,5-3 մետր:

Այս պահին լճում ջուր չի լցվում: Իսկ պատշաճ ուշադրություն չդարձնելու դեպքում տեղանքը կվերածվի ճահճի: Նինոծմինդա քաղաքի բնակիչներից Սարգիս Եղոյանը նշում է, որ խորհրդային տարիներին լիճը ցանկապատված էր, շուրջը կային ծառեր, նստարաններ, գիշերային լուսավորություն, իսկ բնակիչները գալիս էին այստեղ լավ ժամանակ անցկացնելու: Նրա խոսքով, Խորհրդային Միության փլուզումից հետո ամեն ինչ փոխվեց, իսկ այսօր քաղաքի միակ հանգստյան վայրը քաղաքային զբոսայգին է, որը վատ վիճակում է, իսկ հողերի կեսն էլ բնակիչները սեփականաշնորհել են: Սարգիսը ցավ է ապրում և նշում, որ գոնե զբոսայգին բարեկարգվեր և վերադարձվեր բնակիչներին:

Հիշեցնենք, որ Կլոր լիճը գտնվում է Նինոծմինդա քաղաքի և Մեծ Խանչալի գյուղի մեջտեղում:


Նյութի մանարամասները դիտեք ֆոտոշարքում.