Յուրաքանչյուր ֆերմեր, մեկ հա տարածքի համար կստանա 200 լարի օգնություն

Յուրաքանչյուր ֆերմեր, մեկ հա տարածքի համար  կստանա 200 լարի օգնություն

Յուրաքանչյուր ֆերմեր, ով ունի գրանցված հողամաս, մեկ հա տարածքի համար պետության կողմից կստանա 200 լարիանոց օգնություն,- այս մասին գյուղատնտեսության հակաճգնաժամային ծրագրի շնորհանդեսի ժամանակ, հայտարարել է վարչապետ Գիորգի Գախարիան:

«Սա նշանակում է, որ միջին մակարդակի տնտեսությունները, որոնք, օրինակ, ունեն 10 հա տարածք և մշակում են այն, պետությունից կստանան 2000 լարի օգնություն:

Դա, իհարկե, բաշխվելու է համամասնորեն այն ֆերմերների վրա, ովքեր ունեն համեմատաբար ավելի քիչ հողատարածքներ»,- ասել է վարչապետը:1tv.ge



Opinion, pooling and voting