Վրաստանը նոր սահմանային հատված է բացել Վրաստան – Հայաստան սահմանին

Վրաստանը նոր սահմանային հատված է բացել Վրաստան – Հայաստան սահմանին

Վրաստանի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Չիկաիձեն Ցամաքային սահմանի դեպարտամենտի Սահմանային ոստիկանության երրորդ վարչության «Բուրդազոր» 5-րդ հատվածն է բացել Վրաստան – Հայաստան սահմանին, հայտնում է «Գրուզիա Օնլայն»-ը:

Հանդիսավոր արարողությանը ներկա է եղել Սահմանային ոստիկանության պետ Զուրաբ Գամեզարդաշվիլին, այլ պաշտոնատար անձինք:

2014-ին Վրաստանի ՆԳՆ-ն սկսել էր սահմանային նոր հատվածներ կառուցել պետական սահմանի ամբողջ երկայնքով:

Անցած շաբաթ հայ – վրացական սահմանին բացվել էր «Ախկերպ» չորրորդ հատվածը: Ռուս – վրացական սահմանին 3, ադրբեջանա – վրացական սահմանին երկու, վրաց- թուրքական սահմանին մեկ, հայ- վրացական սահմանին հինգ սահմանային հատված կա:
tert.am



Opinion, pooling and voting