
Միջավայրի ազգային գործակալության փոխանցմամբ, մայիսի 13-ին Վրաստանում սպասվում է անձրև և ամպրոպ, որոշ վայրերում հնարավոր է տեղա կարկուտ:
Օդերևութաբանների կանխատեսմամբ, կփչի արևմուտքի ուղղությամբ ուժգին քամի:
«Սպասվող տեղումները հնարավոր է դառնան Վրաստանի փոքր գետերի վարարման, իսկ երկրի լեռնային գոտիներում՝ սողանքների պատճառ»,- հայտարարում են Միջավայրի ազգային գործակալությունում: