
Ձնհալի ջրերը լցվել են Նինոծմինդա քաղաքի Լենինականի փողոցի տների տնամերձ հողամասերն ու բակերը:
Բնակիչները նշում են, որ խնդրի առաջացման պատճառը ջրահեռացման առվակների ոչ նպատակային աշխատանքն է: Անձրևատար ջրանցքները խցանված վիճակում են և չեն ծառայում իրենց նպատակին, ինչի արդյունքում բնակիչների տնամերձ հողամասերի տնկիները հայտնվել են մեծ լճակների մեջ: